National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.03.2022
Կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մարդկային կապիտալի շարունակական զարգացումն ու սոցիալական ապահովությունը
1 / 3

ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը ներկայացրել է նախարարության համակարգման ոլորտը՝ նշելով, որ հաշվետու տարում կառավարության ուշադրության կենտրոնում է եղել մարդկային կապիտալի շարունակական զարգացումն ու սոցիալական ապահովությունը:

2022թ. հունվարի 1-ից ավելացել են 131.767 շահառուներին վճարվող գումարները: Նվազագույն կենսաթոշակի չափը կազմում է 28.600 դրամ (2021թ. գործող 26.500 դրամի փոխարեն): Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսաթոշակը 43.000 դրամ է դարձել՝ նախկին 40.000-ի փոխարեն, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 33.000 դրամ՝ նախկին 30.000-ի դիմաց, երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների համար՝ 30.000 դրամ` նախկին 27.000-ի փոխարեն:

Փոխնախարարը բարեփոխումների շարքում առանձնացրել է կենսաթոշակների ու նպաստների վճարումը հնարավորինս անկանխիկ եղանակով իրականացնելու կարեւորությունը: 2021 թ. հուլիսից Գյումրին, Երեւանը եւ Վանաձորն անցել են այդ համակարգին, գործընթացը բարելավման փուլում է:

Տաթեւիկ Ստեփանյանը ներկայացրել է նաեւ ժողովրդագրական վիճակի բարելավման միջոցառումների ծրագրով իրականացվող քայլերը, խոսել երեխայի խնամքի եւ պաշտպանության ոլորտում համակարգային բարեփոխումների անհրաժեշտության մասին: 2021թ.  երեխայի խնամք եւ պաշտպանություն իրականացնող շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք է վերադարձել 10 երեխա, ժամանակավոր խնամք իրականացնող կենտրոններից կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորվել է 48 երեխա:

Գենդերային քաղաքականության ոլորտում 2021թ. ապահովվել է պետական բյուջեի համաֆինանսավորմամբ բոլոր մարզերում եւ Երեւանում գործող ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների եւ ապաստարանների գործունեության շարունակականությունը:

Կառավարության կողմից 2020թ. նոյեմբերից սկսած եւ 2021թ. ամբողջ ընթացքում իրականացվել են 2 տասնյակից ավելի միջոցառումներ՝ 136 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով, որից 120 մլրդ դրամը հատկացվել է 2021թ. ընթացքում: Փոխնախարարի խոսքով` Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված միջոցառումները շարունակական են:

Ներկայացվել են նաեւ տվյալներ հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովման վերաբերյալ:

Տաթեւիկ Ստեփանյանն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մյուս տեղակալ Աննա Ժամակոչյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են սոցիալական փաթեթի շահառուների ընդլայնմանը, միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների վերապատրաստմանը, Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներին եւ այլն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am